Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հարցերի հարցը

Հարցերի հարցը
09.09.2026 | 11:53

Հարցերի հարցը, որին պետք է պատասխանի այն մարդը, ով ուզում է, որ հայկական պետություն գոյություն ունենա, հետևյալն է՝ ինչո՞ւ էր «գեներալ» Սեյրան Սարոյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ ոչ։
Նորատ Տեր-Գրիգորյանցը մինչև 1992 թվականին Հայաստան գալը Խորհրդային Միության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետն էր և Արցախյան ազատամարտի հաղթանակի ճարտարապետներից մեկը։ Սարոյան Սեյրանը ուտող-խմող, կերածն էլ ուրացող, կիսագողական, կիսազինվոր, կիսաերաժիշտ, կիսաքաղաքական գործիչ էր։ Էջմիածնում Սարոյանը հազարավոր քվե էր ստանում ու Հայաստանի մակարդակով կարող էր ցանկացած քաղաքական գործչի հետ ոտք գցել իր հայտնիությամբ, իսկ Տեր-Գրիգորյանցը հարյուր ձայն էլ չէր ստանա։
Հարցս ավելի արդիականացնեմ՝ ինչո՞ւ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը երբեք չի ընտրվի ԱԺ պատգամավոր։ Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավոր գիտնականներ, տնտեսագետներ, մշակույթի գործիչներ, իսկ մենք մեր միջից ընտրում ենք ամենանողկալի երևույթները՝ լինի դա համատիրության ղեկավար, համայնքապետ, պատգամավոր, թե վարչապետ։
Ո՞վ է հայ ժողովրդին ստիպում լսել Արամ կամ Տաթև Ասատրյաններին, ո՞վ է պարտադրում ցանկացած միջոցառում վերածել գռեհիկ, ցուցամոլ որկրամոլության խրախճանքի։
Ո՞վ է ստիպում չկարդալ գիրք ու ատել կարդացողին։
Ո՞վ է ստիպում չեչենի սանրվածքով ման գալ, բայց չեչենի պես սպորտով չզբաղվել։
ԿԳԲ՞-ն, ՑՌՈՒ՞-ն, Մոսսադը՞, թուրքը՞, մասոնները՞, նախկիննե՞րը... ո՞վ։

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 8673

Մեկնաբանություններ